Показаны сообщения с ярлыком Պատմություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություններ. Показать все сообщения

Ապշելի դեպք։ Ինչ-որ մեկը թաքնված է մահճակալի տակ։

   Գյուղից քիչ հեռու, մի փոքր առանձնատանը իր երկու ծեր սպասուհիների հետ ապրում էր արդեն տարիքն առած, ոչ հարուստ մի ազնվական կին: Ապրում էին հաշտ ու համերաշխ, անվախ էին թե՛ տիրուհին, թե՛ նրա սպասուհիները, որովհետև երեքն էլ հուսացած էին իրենց Տեր Աստծուն:
   Ամեն երեկո նրանք փակում էին բոլոր դռներն ու լուսամուտները և հանգիստ պառկում քնելու, չնայած այն բանին, որ տունը ոչ պահակ ուներ, ոչ էլ մերձակա հարևան:
Մի անգամ երեկոյան, սովորության համաձայն, փակեցին բոլոր դռներն ու լուսամուտները և գնացին քնելու: Սպասուհիների ննջարանները տան մի թևի վրա էին, իսկ տիկնոջը` մյուս: Տիրուհին սիրում էր քնից առաջ առանձնանալ, կարդալ, խորհել, աղոթել, այդ պատճառով էլ միշտ աղախիններին շուտ էր արձակում: Ամբողջը այստեղ

Նյուտոնի հզոր պատասխանը

   Նյուտոնը արեգակնային համակարգի մի հրաշք մակետ էր պատրաստել: Եվ մի օր, երբ նա իր սենյակում հիանում էր դրանով, ներս է մտնում ընկերը.
– Ի՜նչ հրաշք, ո՞ւմ ձեռքի գործն է…
– Ոչ ոքի…- պատասխանում է Նյուտոնը:
– Ինչպե՞ս թե՝ ոչ ոքի, բա ինքն իրեն ո՞նց հայտնվեց…
Նյուտոնը պատասխանում է.
– Խնդիրն էլ հենց դա է. մարդը չի հավատում, որ արհեստական ինչ-որ մակետ կարող է հայտնվել ինքն իրեն…
Ապա երկինք նայի՛ր. երբ ես քեզ հարցնում եմ՝ «Ո՞ւմ ձեռքի գործն է այս հրաշք երկինքը, որտեղ ամեն բան վայրկյանի ու միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված է», դու շատ հանգիստ պատասխանում ես՝ «Ոչ ոքի»:

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։

Մի քանի տարի առաջ ես ներկա էի 25 ամյա մի տղայի թաղմանը։ Նա մահացել էր թմրանյութի չափից շատ դոզա ընդունելու պատճառով։ Մահվան օրը ես փորձում էի մխիթարել նրա մայրիկին։ Նա միայնակ մայր էր, իսկ այդ տղան նրա միակ զավակն էր։ Նրան այդ կորուստը անբացատրելի ցավ էր պատճառել։ Նա քրիստոնյա լինելով զայրացել էր Աստծո վրա իր որդու մահվան համար։ Ամբողջը այստեղ

Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

    Երբ ես փոքր էի, մեր տունը այրվեց հիմնովին: Ես ամենափոքրն էի ընտանիքի չորս երեխաներից (հիմա արդեն փոքր եղբայր էլ ունեմ): Մենք կորցրեցինք ամեն բան, այդ թվում՝ մեքենան: Հայրս մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցի այրվածքաբանության բաժանմունքում՝ կյանքի վերադառնալու ընդամենը 30 տոկոս հույսով: Նա հրաշքով վերականգնվեց:
   Մեր եկեղեցուց մի մարդ գնեց մեզ համար նոր մեքենա՝ խցիկում թողնելով շատ գումար, որպեսզի օգներ մեզ ոտքի կանգնել: Հայրս խոստացավ անպայման վերադարձնել ամենը, երբ աշխատանքի անցնի (այդ տարի նա սովորում էր ասպիրանտուրայում, որը հրդեհից հետո թողեց): Բարեսիրտ մարդը հրաժարվեց՝ ասելով, թե մեկ օր մենք հնարավորություն կունենանք մեկ ուրիշին նման մի օգնություն ցուցաբերելու:
   Այդ ժամանակից անցել է 10 տարի: Հայրս այս ընթացքում հասցրել է շատ բանի հասնել: Մենք ապրում ենք լավ տան մեջ, ունենք մի քանի մեքենա և ամեն անհրաժեշտ բան:
Վերջերս եկեղեցում հայտարարեցին, որ գումար են հավաքում հատուկ հարմարություններով մեծ մեքենա գնելու՝ եկեղեցու հաշմանդամ անդամների համար: Կազմակերպիչների հետ հանդիպելով՝ հայրս հետաքրքրվեց, թե որքան գումար է անհրաժեշտ, և վճարեց այդ ամբողջ գումարը:
   Ցավոք, այն մարդը եկեղեցուց, ով տարիներ առաջ օգնել էր մեզ, արդեն ննջել էր Տիրոջ մեջ և չտեսավ, որ իր խոսքերը՝ ուղղված հորս, ի կատար ածվեցին:

Մելինեն ապրեց Հիսուսով ու գնաց Հիսուսի մոտ։

Մելինեն ծնվել է 1987 թվականին, Չարենցավան քաղաքում։ Նա փոքր տարիքից է եղել Քրիստոսի ճանապարհի մեջ։ Պատանի տարիքից նրա մտերմությունը սկսեց շատանալ Ավետարանի հետ։ 
   Նա շատ էր սիրում Աստծո խոսքը։ Նրա համար միակ չափանիշը Աստծո խոսքն էր։
Երբ մի անգամ Մելինեն կարդում էր Նեեմիա 9։33 խոսքը․
«Սակայն բոլոր մեզ պատահած բաների մեջ դու արդար ես, քանզի դուն ճշմարտությամբ արիր, բայց մենք անօրենություն արինք»։ Եվ երբ մտածում էր այդ խոսքերի վրայով, կարծես մի ձայն խոսեց ու ասաց․ «Հիմա դու ասում ես, որ Տերը արդար է, բայց երբ դու հիվանդանաս, արդյոք կասե՞ս, որ Տերը արդար է»։ Նա մի պահ մտածելուց հետո ասաց․ «Այո՛ ես կասե՛մ, որ Տերը արդար է»։ Ամբողջ պատմութունը այստեղ

Խոսքերի երեք մաղերը

Մի անգամ մեկը մոտեցավ հայտնի փիլիսոփա Սոկրատեսին ու ասաց.- Գիտե՞ս, թե քո մասին ինչ ասաց ընկերդ:
- Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ՝ ասելիքդ անցկացրու երեք մաղերով:
- Երեք մաղերո՞վ:
- Խոսելուց առաջ ասելիքդ երեք անգամ մաղիր: Նախ և առաջ՝ այն անցկացրու ճշմարտոււթյան մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է:
- Ո՛չ, վստահ չեմ, պարզապես լսել եմ:
- Պարզ է: Ուրեմն, դու չգիտես՝ ճշմարի՞տ է ասելիքդ, թե՞ ոչ: Հիմա անցկացնենք այն երկրորդ՝ բարու մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
- Ո՛չ, ընդհակառակը:
- Ուրեմն,- շարունակեց Սոկրատեսը,- դու պատրաստվում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել և անգամ վստահ չես, որ ասելիքդ ճշմարիտ է: Փորձենք երրորդ մաղը: Իսկապե՞ս անհրաժեշտ է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես պատմել:
- Ո՛չ, անհրաժեշտ չէ:
- Ուրեմն,- խոսքն ավարտելով պատասխանեց Սոկրատեսը,- ասելիքիդ մեջ բացակայում է բարին, օգտակարը և անհրաժեշտը: Ուրեմն էլ ինչո՞ւ արտաբերես այն:
Սիրելինե՛ր, եկեք մենք էլ զգուշանանք մեր ասած ու ասելիք խոսքերից: Տեր Հիսուսն ասաց. «Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը հաշիվ պիտի տան»։ (Մատթ․ 12.36)

Գուցե Աստված ձեզ փո՞ղ է պարտք։

Մի տարեց կին շատ զայրացած էր Աստծու վրա։ Նրա կյանքում ոչինչ չէր ստացվել այնպես, ինչպես ինքն էր ցանկացել․ ամուսինը հարբեցող է, աղջիկը չի ամուսնանում, որդին աշխատանք չունի, ինքն էլ հիվանդ է․․․ Եվ այդ կինը գնում է տաճար, որպեսզի վիճի Աստծու հետ։ Աստծուն չի գտնում, դրա փոխարեն իր բողոքը հայտնում է քահանային։ Ամբողջը այստեղ
Կարդում է Սուսաննա Սարգսյանը

Տեսանելի են մեր բոլոր մտքերը

Ուսուցչուհին դասարանում երեխաներին ցույց տվեց մի ապակյա անոթ, որը ջրով էր լցված։ Բոլորը տեսան, որ ջրի մեջ ձկներ են լողում։
- Բոլորդ պարզ տեսնո՞ւմ եք ձկներին,- հարցրեց ուսուցչուհին։
- Այո՛, այո՛,- պատասխանեցին երեխաները։
- Իսկ եթե ես անոթը շրջեմ ա՛յ այսպես, էլի՞ կտեսնեք։
- Իհարկե։ Բոլոր կողմերից էլ լավ երևում է։ Չէ՞ որ ապակին թափանցիկ է։
- Ճիշտ է,- համաձայնեց ուսուցչուհին։ - Ճիշտ այդպես էլ Աստծո համար տեսանելի են մեր բոլոր մտքերը, ցանկություններն ու գաղտնիքները։
Եվ եթե մեր հոգում չարիք ենք թաքցնում, ապա այն ևս թաքուն չի մնում Աստծու ամենատես աչքից։ Հիշե՛ք սա, որովհետև լավ գործերի համար պարգևատրվում են, իսկ չար գործերի համար՝ պատժվում։
Որովհետեւ Աստծո խոսքը կենդանի է եւ զորաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ (Եբրայեցիներին 4:12-13)

Սթափվե՛ք ծնողներ, պատասխան եք տալու Աստծուն ձեր երեխաների համար։

Դատաստանի օրը միլիոնավոր հոգիներ պիտի կանգնեն Աստծու հզոր գահի առաջ և, լսելով իրենց դատավճիռը, սարսափահար պիտի գոռան և ասեն. «Ես մեղադրում եմ իմ ծնողներին»: Կան շատ ծնողներ, որոնք իրենց զավակներին տվել են ամեն ինչ, բացի Աստծուց: Ամբողջը այստեղ
Ընթերցող՝ Սուսաննա Սարգսյան
Աղբյուր՝ Բարի լուր ամսաթերթ

Աստված, եթե Դու կաս, նշան ցույց տուր։ (Հրաշք պատմություն)

Մի շաբաթ երեկո, նախքան տուն գնալը, հովիվը որոշեց զանգել կնոջը։ Արդեն համարյա գիշերվա ժամը տասն էր, սակայն կինը չեր պատասխանում։ Հովիվը սպասեց, որ մոտ քսան զանգ գնա, սակայն կինն այդպես էլ չպատասխանեց։ Որոշ ժամանակ անց նա նարից հավաքեց իրենց տան հեռախոսահամարը և կինն անմիջապես պատասխանեց․․․ (Հրաշք պատմություն) Ամբողջը այստեղ

Վեց հետաքրքիր և խրատական առակ և պատմություն։

Վեց շատ հետաքրքիր և խրատական առակ և պատմություն մեկ տեսանյութում։Ֆրանսիայում, մի եկեղեցում քարոզի ժամանակ Աստված իմ հայացքն ուղղեց մի քույրիկի վրա և իմ սրտում դրեց օգնել նրան: Հավաքույ թից հետո ես առանձին մոտեցա քույ րիկին և մի որոշակի գումար դնելով ծրարի մեջ` տվեցի նրան: Ես ասա ցի` Աստված դրել է սրտումս, որ ի րեն օգնեմ: Երբ սենյակից դուրս եկա, մի եղբայր մոտեցավ ինձ և հարցրեց, թե ես ինչ էի առան ձին խոսում քույրիկի հետ: Ես պատասխանեցի, որ դա իմ գործն է, բայց նա երկրորդ անգամ ինձ հարցրեց, թե ես ինչու էի առանձնացել քույրիկի հետ: Ես նորից ասացի, որ դա այդքան էլ կարևոր չէ և պետք չէ, որ ինքն այդ մասին իմանա: Նա երրորդ անգամ ինձ խնդրեց, որ ասեմ պատճառը և հարցրեց, թե արդյո՞ք ես նրան օգնել եմ գումարով: Տեսանյութը այստեղ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

   Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին:
   Իսկ նրանք բոլորը, չքմեղ (անմեղ) լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են և անարդար կերպով են բանտ ընկել:
   Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշում է, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը խղճալով՝ կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության…
   Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.
– Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դո՛ւրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին: Վարդան Այգեկցի
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Առակաց 28:13

Աստված ամեն բան տեսնում և լսում է։ Ասեղը և չկատարած խոստումը

   Ասեղի պատմությունը։ (Շատ հետաքրքիր պատմություն)
Սուսաննա Սարգսյանի վկայությունը ասեղի մասին։ 
Պատմում է Սուսաննա Սարգսյանը։ Տեսանյութը այստեղ
¹ Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։
² Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։
³ Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները,
⁴ Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։
⁵ Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։
⁶ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։
⁷ Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։
⁸ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։
⁹ Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,
¹⁰ Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։
¹¹ Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։
¹² Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։
¹³ Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։
(Սաղմոս 139:1-13)

Ո՛չ Աստծուն էր հավատում, ո՛չ Աստծո Խոսքին

   Ականավոր մի բժիշկ, որը հավատում ու ծառայում էր Աստծուն, այցելեց մի կնոջ: Այդ կինը հաշտ չեր Աստծո հետ. միշտ զբաղված էր իր անձնական գործերով: Կարևորն իր համար գործերն էին. ո՛չ Աստծուն էր հավատում, ո՛չ Աստծու Խոսքին, ո՛չ էլ Քրիստոսի պարգևած կատարյալ փրկությանը:
   Տան դռանը մոտենալու համար նախ պետք էր անցներ տախտակի կտորի վրայով: Բժշկին թվաց, թե տախտակի կտորն հուսալի չե: «Վտանգավոր չէ, կարող ես վստահ լինել, շատերն են անցել դրա վրայով»,-բացականչեց կինը: Կնոջ խոսքերից բժիշկը քաջալերված` կարողացավ մյուս կողմն անցնել: Տունը կայացավ հետևյալ խոսակցությունը: «Վարվի՛ր ճիշտ այնպես, ինչպես ես. ես հավատացի քո խոսքին ու անցա այդ փայտի վրայով ու ապահով տեղ հասա: Ես հավատացի այդ փոքրիկ կամրջի ապահովությանը և ահա այստեղ եմ: Աստված իր ճշմարիտ Խոսքի մեջ ասում է, որ պետք է հավատալ Տեր Հիսուսին: «Եվ ով որ նրան հավատա, ամոթով չպիտի մնա» (1Պետրոս 2,6): 
   Հավատա՛ Աստծու խոսքին, նա քեզ ապահով մյուս կողմ պիտի անցկացնի»:
  Այդ օրը, վերջապես, կինը հասկացավ իր մեղավոր վիճակը ու սրտում խաղաղություն գտավ:
Կարդա՛ Գործք Առաքելոց 16:30-31

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

   Տարիներ առաջ մի հարուստ ու ազդեցիկ մարդ է լինում: Մի օր նրա կրտսեր որդին ձիով վերադառնում է որսից և սկսում է մի խեղճ գյուղացու ցանած ու նոր ջրած արտի միջով անցնել: Արտում աշխատող գյուղացու տղան խնդրում է նրան, որ չանցնի, բայց նա չի լսում: Արգելելու համար տղան նրա առջև է դուրս գալիս, իսկ նա, կարծելով, թե իր վրա է հարձակվում, կրակում է տղայի վրա։ Տղան մահանում է:
   Մեռած տղայի հայրը ոչ մի վկա կամ փաստաբան չի ունենում: Դատավարության ժամանակ դատավորին ասում է.
- Պարո՛ն դատավոր, վկաներս վախեցան գալ, և փաստաբան էլ չունեմ, ես աղքատ ու թշվառ մեկն եմ: Իմ պաշտպանն Աստված է, իսկ վկաներս արդարությունն ու ճշմարտությունն են:
   Կարճ լռությունից հետո ամբաստանյալի առաջին վկան է կանչվում: Նա ասում է, որ ոճիրի օրը հարուստի տղան իրենց գյուղում է եղել, իսկ իրենց գյուղը ոճիրի վայրից շատ հեռու է: Ասում է, որ իրենք իբր միասին խնջույքի մեջ են եղել մինչև առավոտ, ուստի տղային զրպարտում են:
   Երբ երկրորդ վկան է կանչվում, ժողովրդի մեջ մեծ իրարանցում է սկսվում, պարզվում է, որ առաջին վկան երբ դուրս է գալիս, ընկնում է և մեռնում: Երկրորդ վկան դողալով ասում է.
- Մենք սուտ վկաներ ենք։ Հարուստ տղայի հայրը մեզ 50-ական ոսկի է խոստացել. 25-ը կանխիկ է տվել և խոստացել է 25 ոսկին էլ հետո տալ: Այս ասելով` նա 25 ոսկին սեղանին է դնում:
   Դատարանում խոր լռություն է տիրում, միայն լսվում են զոհված տղայի հոր խոսքերը.
- Ո՜վ Աստված, փառք Քեզ, արդարությունդ անմիջապես ցույց տվեցիր: Հարուստն իր ոսկիներին է ապավինում, իսկ ինձ պես աղքատներն՝ իրենց Աստծուն:
   Դատարանը վճիռ է կայացնում, ըստ որի հարուստի տղան 15 տարի պիտի բանտարկվի և 250 ոսկի վճարի` 200-ը զոհված տղայի հորը՝ որպես արյան գին, իսկ 50-ը՝ դատավարության ծախսերի համար:
Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։ Սաղմոս 72:12
Բարի լուր

«Մա՛յրիկ, ես փրկվեցի»

   Մի հավատացյալ քույրիկի որդի, որ սկզբում կիրակնօրյա դպրոց էր հաճախում, մեծանալով՝ չար ընկերակցությամբ է տարվում: Նա նավաստի է դառնում ու հաճախ է նավարկում հեռուներում:
   Մի գիշեր հավատացյալ մայրը հանկարծ արթնանում է և տղայի համար աղոթելու պահանջ է զգում: Աղոթում է այնքան ժամանակ, մինչև հանգստանում և քնում է:
   Այդ ժամանակ օվկիանոսի վրա մեծ փոթորիկ է լինում, և նավի կայմերից մեկը կոտրվում է: Նավապետը հրամայում է, որ այն կտրեն ու նետեն: Մինչ նավաստիներն աշխատում էին, հսկա մի ալիք հարվածում է տղային և օվկիանոսի մեջ նետում: Տղայի մտքով փայլակի պես սա է անցնում. «Եթե ես հիմա մեռնեմ, հավիտյան կորած եմ»: Այդ պահին նա հիշում է պատանի եղած ժամանակ կիրակնօրյա դպրոցում իրենց երգած հետևյալ տողերը.
«Թողություն կա քեզ, եթե Խաչյալին նայես:
Կյանք կա քեզ համար, ուստի Նրան նայիր,
ով մեղավոր, նայիր ու փրկվիր»:
Տղան սկսում է աղաղակել. «Ո՜վ ողորմած Աստված, ես նայում և հավատում եմ Հիսուսին, փրկի՛ր ինձ»: Հետո նա գիտակցությունը կորցնում է: Մի ուրիշ ալիք նրան նորից գցում է նավի տախտակամածին: Նավաստիները ուշքի են բերում նրան: Երբ նա ուշքի է գալիս, նրա առաջին խոսքը սա է լինում. «Գոհություն Աստծուն, ես փրկված եմ»:
   Երբ տղան տուն է գալիս, մորն ասում է. «Մա՛յրիկ, ես փրկվեցի», և պատմում է իր հետ կատարվածը: Մայրը հիշում է, որ դա այն պահին է եղել, երբ ինքը տղայի համար աղոթում էր:
Ա.Չոպանյան, «Զմայլելի դրվագներ»

Ինչպե՞ս դուրս գանք այս տեղից

Մի քարոզիչ այցելեց գետնի խորքում աշխատող ածխահատներին: Վերադարձին, վերելակի դռան մոտ հանդիպելով վերակացուին, նա հարցրեց. «Ի՞նչ ես մտածում փրկության մասին»: Վերակացուն պատասխանեց. «Ինձ համար փրկությունը անհավատալիորեն պարզ է ու հեշտ, այդ պատճառով էլ չեմ կարող երկար բարակ խորհել այդ մասին, չեմ կարող նաև ընդունել այն»: Քարոզիչը հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս խորունկ հանքից»: Վերակացուն ասաց. «Շատ հեշտ, մտի՛ր վերելակ և սեղմիր կոճակը»: Այդ ժամանակ քարոզիչը հարցրեց. «Բայց այսպիսի խորը տեղից դուրս գալու համար շատ հեշտ բան չէ՞ արդյոք»: «Այո՛, դու անելու ոչինչ չունես, որովհետև վերելակը պատրաստելու և տեղադրելու համար մյուսներն արդեն հսկայական աշխատանք են արել: Ուստի, քեզ մնում է միայն ներս մտնել և կոճակը սեղմել»,- ասաց վերակացուն: Քարոզիչը շարունակեց. «Եթե այսքան տրամաբանություն ունես ուրիշների արած զոհողությունները հասկանալու համար, ուրեմն կարող ես խորհել քո փրկության կարևորության մասին: Միայն Քրիստոսին հավատա, ընդունի՛ր Նրան ու պիտի փրկվես: Փրկվելու համար, բարեկա՛մս, քո անելիքն անչափ հեշտ է, սակայն, դրա համար մեծ գին է վճարված ու մի հոգի՝ Հիսուս Քրիստոսն է բոլորիս փոխարեն հանձն առել այդ զոհողությունը»:

Զգաց մահվան սարսափը

  Սկսնակ մի արդյունաբերող ընտանիքով բնակություն հաստատեց Միացիալ Նահանգների արևմտյան կողմի խիտ անտառներում: Նրանց փայտյա տնակը կանգնած էր անտառի հենց եզրին: Մի գիշեր, երբ ընտանիքի հայրն ու երեխաները վաղուց է, ինչ քնած էին, ավարտելով հաջորդ օրվա պատրաստությունները՝ ընտանիքի մայրը որոշեց նախքան քնելը հաջորդ օրվա ցախը ևս պատրաստել: Ուստի վերցրեց զամբյուղը և գնաց ցախանոց: Մի քանի քայլ դեռ չարած՝ նա նկատեց, թե ինչպես է մի մեծ հովազ անտառից դուրս գալիս ու մեծ ոստյուններով մոտենում իրեն: Վայր գցելով ձեռքի զամբյուղը նա վազեց դեպի տուն: Կարողացավ տուն մտնել ու գցել սողնակը: Հովազը ցատկեց. փակ դռանը բախվելով՝ հարվածից բժժեց ու փռվեց գետին:
   Աղմուկից արթնացած ամուսինը իսկույն շտապեց խոհանոց. կինը անգիտակից պառկած էր հատակին: Պատուհանից նա տեսավ, որ հովազը ոտքի է կանգնում: Չհապաղեց. պատից վերցրեց հրացանը ու կրակեց: Գազանը ահեղ մռնչյունով գետին տապալվեց: Երկրորդ զարկից անշնչացավ: Այժմ կարելի էր զբաղվել կնոջով:
Կինը ուշքի եկավ…
   Բարեբախտաբար ամեն բան բարեհաջող վախճան ունեցավ: Կարճ խոսակցությունից հետո խնդրեց, որ ամուսինն իրեն մենակ թողնի: Ապա ծունկի եկավ…
Զգացել էր, թե ինչ բան է մահվան սարսափը: Ինչպե՞ս էր կանգնելու Աստծո առջև, իսկ եթե հենց այդ պահին մեռնե՞ր: Հենց այդ գիշեր նա աղաղակեց Աստծուն, խոստովանեց իր մեղքերը: Խաղաղություն գտած՝ քուն մտավ:

Անտարբեր հոգիներին Աստված հաճախ արտառոց միջադեպերով է արթնացնում մեղքի քնից:
Ահա խաղաղութեան համար դառնություն եղաւ ինձ՝ դառնություն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբից հանելով, որովհետև բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր։ Եսայիա 38.17

Ծերունին շատ տրտմեց. (խրատական պատմություն)

Մի ծերունի կանչելով իր աշակերտներին ցույց է տալիս նրանց մի մաքուր թուղթ, որի մեջտեղում մի սև կետ կար...
- Ին՞չ եք տեսնում այստեղ,- հարցրեց ծերունին:
- Կետ,- պատասխանեց աշակերտներից մեկը:
- Սև կետ,- պատասխանեց մյուսը:
- Մեծ սև կետ,- հավելեց մյուսը:
Ծերունին շատ տրտմեց և լուռ նստեց մի անկյունում:
- Ի՞նչ եղավ, ուսուցի'չ,- հարցրին աշակերտները:
- Շատ եմ ցավում, - պատասխանեց ծերունին, - որ իմ աշակերտները տեսան միայն սև կետը, բայց ոչ ոք չնկատեց մաքուր թուղթը...:
Որքա՜ն հաճախ ենք մենք դատում մարդուն տեսնելով միայն փոքրիկ թերությունը ու մոռանալով ու չնկատելով արժանիքները:

Հաշտ և անհաշտ ընտանիքները: (Խրատական պատմություն)

  Կողք-կողքի ապրում էին երկու հարևան ընտանիքներ. մեկը` հավատացյալ, մյուսը` անհավատ:
   Անհավատ զույգը շարունակ կռվում էր, իսկ հոգևորները միշտ հաշտ ու համերաշխ, լուռ ապրում էին:
   Մի օր անհավատ ընտանիքի կինն ամուսնուն ասում է.
- Գնա նրանց տուն և տե՛ս, թե ինչ են անում, որ իրենց ընտանիքում աղմուկ չկա և ինչն է պատճառը, որ խաղաղ ապրում են:
   Ամուսինը գնում և թաքնվում է մի հարմար տեղ և հետևում նրանց: Տեսնում է, որ հարևանի կինը լվանում է հատակը, բայց հանկարծ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը, և նա գործը կիսատ թողնելով վազում է խոհանոց: Այդ պահին ներս է մտնում նրա ամուսինը և, չնկատելով ջրով լի դույլը, ոտքով դիպչում է և դույլը շրջվում. ամբողջ ջուրը թափվում է սենյակում: Այդ պահին գալիս է կինը և ամուսնուց ներողություն խնդրում` ասելով.
- Ների՛ր, թանկագինս, ես էի մեղավոր, դույլը հարմար տեղ չէի դրել... Ամուսինն առարկում է.
- Ո՛չ, դո՛ւ ինձ ներիր, ես ուշադիր չէի ու չնկատեցի դույլը…
Թաքնված հարևանը զարմացած վերադառնում է տուն: Կինը հարցնում է.
- Դե ասա, ի՞նչ պարզեցիր:
Ամուսինը պատասխանում է.
- Հասկանո՞ւմ ես, մեր ընտանիքում բոլորը ճիշտ են և անմեղ, իսկ նրանց ընտանիքում բոլորը մեղավոր են:
   Այո, երբ արդարանում ես և դիմացինին մեղադրում, երբեք չես ուղղվի, այլ հակառակը. կատես և կարհամարես ու արդյունքում կլինի անհաշտություն: Իսկ երբ առաջինը քեզ մեղադրես, խաղաղություն, սեր և համերաշխություն կշահես: