Դու ուզում ես փրկվել, այդպես չէ՞...

«Ուրեմն եթե Որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինեք»։ Հովհ. 8:36
-Առաջին անգամ թմրանյութ օգտագործեցի, երբ տասներեք տարեկան էի: Սկզբում ես ծխում էի, հետո սկսեցի ներարկվել: Ես ինձ լիովին դժբախտ էի զգում և անզոր էի վերջ դնելու այդ կախվածությանը:
   Երբ ես տասնինը տարեկան դարձա, ինքնասպանության փորձ կատարեցի՝ նետվելով դիմացից ընթացող ավտոմեքենայի տակ: Սակայն վարորդը կարողացավ թեքել ավտոմեքենան:
Ինձ մնում էր միայն լաց լինել և հեկեկալով բացականչել. «Օ՜, Աստված իմ, Օ՜, Աստված իմ»: Եվ Նա անմիջապես պատասխանեց իմ աղաղակին: Աննպատակ թափառումներից հետո ես հանկարծակի հայտնվեցի եկեղեցու պատերի առջև: Դուռը փակ էր: Ես պատրաստվում էի շարունակել ճանապարհս, երբ լսեցի մի ձայն. «Երիտասարդ, եկեք այստեղ, եկեք ինձ մոտ»: Ինձ կանչող տարեց մարդը վստահություն ներշնչեց: Նա բռնեց իմ ձեռքը և տարավ ինձ ոչ հեռվում գտնվող իր տան մոտ:
-Ի՞նչ է պատահել քեզ, - հարցրեց նա:
-Ես թմրանյութի գերության տակ եմ և չեմ կարող ազատվել դրանից:
Նա վերցրեց Աստվածաշունչը և կարդաց մի համար. «Ահա Ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե Իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ» (Հայտն. 3:20):
-Դու ուզում ես փրկվել, այդպես չէ՞, - հարցրեց նա:
-Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք, բայց իրականում ինձ օգնություն է հարկավոր:
-Լավ, այդ դեպքում արի միասին աղոթենք, - ասաց նա, և մենք ծունկի իջնելով աղոթեցինք: Աստված պատասխանեց իմ նոր ընկերոջ աղոթքին: Ես նոր մարդ դարձա: Աստված ներեց և փրկեց ինձ: