Չորրորդ անգամ...

   Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չկար, Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չ՛ուզեցիք. Ես էլ կծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս։ Երբոր ձեր վախը կործանման պէս կգայ... Առակաց 1:24-27
   Երեք անգամ մահվան դուռն էր հասել: Ամեն անգամ Աստծուն խոստանում էր, որ պիտի ետ դառնա իր ուղուց, թե Աստված ողորմած գտնվի և առողջացնի իրեն: Սակայն ապաքինվելուց հետո իսկույն մոռանում էր իր խոստումը ու կրկին դառնում իր մեղսալի կյանքին:
Չորրորդ անգամ ծանր հիվանդացավ: Կրկին իրեն տեսավ հավիտենության դռների առաջ: Ազգականներից խնդրեց, որ կողքի սենյակում իր համար աղոթեն: Նրանք բացեցին Սուրբ Գիրքը՝ մխիթարական որևէ խոսք գտնելու նպատակով: Բայց նրանց տրվեց Առակաց 1:24, 26, 28 համարները:
   «...Այն ժամանակ ինձ կ՛կանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կ՛որոնեն, բայց ինձ չեն գտնիլ»: Սա էր Աստծո պատասխանը: Երբ հիվանդի սենյակը վերադարձան, նա սրտաճմլիկ ձայնով բղավեց ու կրկնեց. «Ես էլ կ՛ծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կ՛անեմ ձեր վախը հասնելիս»։ Սենյակում լռություն տիրեց: Քրչ անց նա հավիտյան փակեց աչքերը:
   Սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը, մանավանդ նրանց համար ովքեր լսել են Նրա շնորհի պատգամը և մերժում են այն ընդունել: