Խաղաղ


<<Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն, որ Քրիստոս Հիսուսով տրվեցավ մեզի' դարերու ժամանակներէն առաջ, բայց հիմա բացահայտվեցավ' մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի երևումով: Նա ոչնչացրեց մահը, և լուսավորեց կեանքն ու անմահությունը' ԱՎԵՏԱՐԱՆՈՎ>>: Բ Տիմոթեոս 1:9

  • 25 Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ 26 Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. ...

24 июня 2012 г.

Նկարապաշտություն

<< Աստուած Հոգի է, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն>>։ Հովհան. 4:24


Այս նկարները մարդկանց պատկերացումներից ստեղծված պատկերներ են, որոնք մարդիկ համարում են Հիսուսի նկարը: Հիսուսի իրական դեմքը, արտաքինը, հայացքը ոչ ոք չի կարող ներկայացնել մեզ: Այն ժամանակ Հիսուսը շատերին երևաց, բայց մենք չենք տեսել ու նայելով այս պատկերները համարում ենք, թե այն Հիսուսի պատկերն է: Սակայն ուշադրություն դարձրեք, որ այս նկարները, որ մարդիկ համարում են Հիսուսի պատկերը, ինչքան շատ են ու մեկը մյուսից տարբեր: Ամեն մեկի պատկերացրածով նկարած նկարները ուղակի կարող ենք որպես խորհրդապատկեր ընդունելով համարենք Հիսուսի պատկերը, սակայն ցավոք սրտի շատերը այս նկարներին են հավատում և համարում են սուրբ:Հիսուսը ասաց.<<Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ Աստուած Հոգի է, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն>> (Հովհան. 4:23,24): Մենք հոգին չենք տեսնում, բայց զգում ենք: Սակայն մոլորված լինելով, շատերը նայում են նկարներին համարելով աստված: Ինչպես Իսրայելացիները Եգիպտոսից դուրս գալուց հետո, ոսկե հորթ ձուլեցին՝ համարելով աստված:
    Սակայն տեսնենք, թե ինչ է ասում Հիսուսի առաքյալ Պողոսը հեթանոսներին. <<Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէպէտեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նույն ձեւով չենք ճանաչում>> (Բ Կորնթ 5:16):
    Աստծո 10 պատվիրաններում գրված է <<Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս, վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես, դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ Ես եմ քո Տէր Աստուածը...>>: Աստված մեկ է ու Հոգի է: Ձեր կարծիքով նկարապաշտությունը ի՞նչ է:
Հիսուսին տեսել ու նկարագրել է Հովհաննեսը իր Հայտնության թղթում **Հայտնություն 1:13-16**:
  Կրկին կարդացեք Պողոս առաքյալի Բ Կորնթացիս 5 գլխի 16 համարը: Նաև կարդացեք Կողոսացիս 3:1-4 և Եբրայեցիս 11:
  Եվ վերջում Հովհաննես առաքեալի խոսքը. <<Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից>> (Ա Հովհ. 5:21)։ 

Комментариев нет:

Отправить комментарий